‘Լիզա Ճաղարյան. Մարտի 1-ը մեզ ամենուր հետապնդում է ու հետապնդելու է ‘

1426

Չեմ հիշում` ով էր գրել, եւ դա էական էլ չէ, որ Մարտի 1-ը հիշում ենք միայն Մարտի 1-ից Մարտի 1…

Չգիտեմ, էս խոսքի հեղինակն ինքը տարվա ընթացքում քանի օր է հիշում կամ հիշու՞մ է արդյոք: Ճռճռան խոսք ասելու միտք չունեմ. յուրաքանչյուրն ու իր խիղճը… Գիտեմ միայն, որ հիշենք-չհիշենք` Մարտի 1-ը մեզ ամենուր հետապնդում է ու հետապնդելու է, եթե ՄԱՅՐ ենք, եթե ուզում ենք ՄԱՅՐ լինել, եթե ՀԱՅՐ ենք, եթե ուզում ենք ՀԱՅՐ լինել, եթե եղբայր ենք, քույր ենք, տատուպապ ենք, ՄԱՐԴ ենք… Հետապնդում է ու հետապնդելու է, քանի դեռ դահիճներն ու հրաման տվողները պատժված չեն:
Հետապնդում է ու հետապնդելու է, քանի դեռ անմեղ զոհերի հիշատակը խնկարկում ենք կամ չենք խնկարկում ըստ մեր քաղաքական համակրանքների ու հակակրանքների:
Այսօր, ժամը 15.00-ին Ազատության հրապարակում հավաքվելու են իրար աչքերի մեջ ուղիղ նայողները: Նրանք, ովքեր իրարից հայացքները փախցնելու պատճառ չունեն:
Խաղաղություն մեր պայծառ տղաների հոգիներին…
Խաղաղ գիշեր մեր զինվոր երեխաներին…

Լիզա Ճաղարյան

 

Նախորդ հոդվածը‘Յոթ տարի ՝ առանց գարուն (Ֆոտոշարք, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հանրահավաք Ազատության հրապարակում (ուղիղ)’