‘
«Ինչպես և նախատեսված էր՝ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում հավաքված շուրջ 40 տոննա պարենամթերքից՝ առաջին անհրաժեշտության 18 տոննա պարենամթերքով ու դեղորայքով բեռնված օդանավն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 11:15-ին, մեկնել է Երևանից: Բանակցությունների արդյունքում թուրքական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ պատերազմական գոտի ուղարկվող մարդասիրական բեռով օդանավը պետք է վայրէջք կատարի Էրզրումի օդանավակայանում, ստուգում անցնի, թուրքական կողմը հավաստիանա, որ դա ռազմամթերք չէ, այլ հումանիտար օգնություն, այնուհետև շարունակի իր չվերթը դեպի Հալեպ»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը՝ հայտնելով, որ օդանավն այժմ վայրէջք է կատարել Էրզրումում և համապատասխան զննում անցնելուց հետո կշարունակի իր թռիչքը դեպի Հալեպ:
Նրա խոսքով՝ Էրզրումում վայրէջքը հայկական և թուրքական կողմերի համատեղ պայմանավորվածության արդյունք է, չկա ոչ մի հարկադիր վայրէջք կամ աննախադեպ իրավիճակ:
‘