‘«Լիլի» երկրպագուները ներխուժել են դաշտ ու հարձակվել խաղացողների վրա(տեսանյութ)’

1335

«Լիլի» մոտ 100 երկրպագու Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի` «Մոնպելյեի» հետ խաղից հետո (1:1) ներխուժել է դաշտ ու հարձակվել խաղացողների վրա:

Երկրպագուները սկսել են վիրավորել «Լիլի» ֆուտբոլիստներին և սպառնալ նրանց ընթացիկ մրցաշրջանում գրանցած անհաջող արդյունքների համար, հայտնում է «ESPN»-ը:

Երկրպագուներից մեկը հարվածել է «Լիլի» հարձակվող Նիկոլա Պեպեի ոտքին, տուժել է նաև պաշտպան Ադամա Սումաորոն:

Բացի դա, երկրպագուները վիրավորանքներ են հնչեցրել ակումբի նախագահ Ժերար Լոպեսի հասցեին:

Հիշեցնենք` 29 տուրից հետո «Լիլը» (28 միավոր) զբաղեցնում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘ՄՅՈւ-ն վերջնագիր է ներկայացրել Պոգբային’
Հաջորդ հոդվածը‘WhoScored. Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ» — «Ուոթֆորդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ’