‘
Ազգերի լիգայի առաջին տուրում սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանն ընդառաջ Լիխտենշտեյնի ընտրանու գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչը մինչխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է այդ հանդիպման մասին:
«Մեզ համար, ըստ էության, դժվար սկիզբ է բաժին ընկել Ազգերի լիգայում:
Մենք իհարկե փորձելու ենք պաշտպանվել՝ հաշվի առնելով Հայաստանի հավաքականի հարձակվողական ներուժը:
Սակայն, իհարկե, փորձելու ենք նաև պաշտպանությունից դուրս գալուվ անցնել հակահարձակման:
Մենք դժվար խմբում ենք խաղալու: Մեզ համար, իհարկե, կարևոր մրցակից է հանդիսանում Մակեդոնիայի ընտրանին, որի հետ ազգային մակարդակում արդեն խաղացել ենք:
Կարևոր թիմերից ենք համարում նաև Հայաստանի հավաքականին ու մենք ակնկալում ենք, որ որպես փոքր պետության ներկայացուցիչներ գուցե գրավենք 3-4 տեղը», — ասել է 54-ամյա մասնագետը:
‘