‘Լինեկերը ցանկանում է Կլոպին տեսնել Անգլիայի Պրեմիեր լիգայում’

900

«Կցանկանայի Յուրգեն Կլոպին տեսնել Անգլիայի Պրեմիեր լիգայում»,- Թվիթերում գրել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը։

«Յուրգեն Կլոպը հաստատեց, որ ամռանը կլքի Դորտմունդը։ Նա հրաշալի մարզիչ է եւ կցանկանայի նրան տեսնել Պրեմիեր լիգայում»,- գրել է Լինեկերը։

Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ այլ ակումբների հետ դեռ չի բանակցել, սակայն մեկ տարվա արձակուրդ գնալու մտադրություն չունի, եւ հայտարարությունն էլ հիմա է անում, որպեսզի հասցնի գտնել նոր թիմ։

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով, «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» մտադիր չեն հրավիրել Կլոպին։

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» հրաժեշտ կտա 7-8 խաղացողի’
Հաջորդ հոդվածը‘Կլոպի հեռանալու մասին լուրը գցել է «Բորուսիայի» գինը’