‘
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Էկվադոր-Արգենտինա հանդիպման (1:1) արդյունքը:
«Մենք կարող էինք հաղթել, պահեր կային: Ցավալի է, որ չկարողացանք երեք միավոր վաստակել, սակայն ընտրական այս փուլում մենք արդեն սովորեցինք ոչ-ոքիներին: Կարեւորը, որ յուրաքանչյուր խաղից հետո ավելի ենք մոտենում Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը»:
‘