‘
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին նշել է, թե ինչ ակնկալիքներ ունի «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումից, որը կայանալու է «Կամպ Նոու» մարզադաշտում՝ մարտի 12-ին:
«Մենք առաջին խաղում չկարողացանք լավ ֆուտբոլ ցուցադրել, բայց առջեում պատասխան հանդիպումն է: Մենք վստահ ենք մեր ուժերին:
Վստահ եմ, որ այդ պայքարում մենք իրավիճակը կշտկենք»,- Մեսիի խոսքն է մեջբերում El Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» 0:2 հաշվով պարտվեց «Միլանին»:
‘