‘
Ֆուտբոլային վիճակագրության եւ գնահատման WhoScored կայքը կազմել է Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղերի խորհրդանշական հավաքականը:
Աշխարհի գլխավոր ակումբային մրցաշարի շաբաթվա թիմում ընդգրկվել են «Բարսելոնայի» 8 ֆուտբոլիստներր, ովքեր երեկ երեկոյան խոշոր 3:0 հաշվով պարտության մատնեցին «Բավարիային» և 3 «Յուվենտուսի» ֆուտբոլիստներ, ովքեր սեփական խաղադաշտում հաղթեցին Մադրիդի «Ռեալին»:
10.0 միավոր գնահատականով լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
‘