‘Լիոնել Մեսսին ճանաչվել է Բարսելոնայի` մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ’

2219

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է թիմի` 2016/17 մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Արգենտինացին իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ է արժանանում այս մրցանակին:

Այն լրագրողների քվեարկությամբ տրվում է յուրաքանչյուր մրցաշրջանի արդյունքներով:

Ավելի վաղ Մեսսին այս մրցանակը ստացել էր 2009/10, 2010/11, 2012/13 և 2014/15 մրցաշրջաններում:

Անցած տարի «Բարսայի» ամենաարժեքավոր ֆուտբոլիստ էր ճանաչվել Լուիս Սուարեսը:

Նախորդ հոդվածը‘Մահրեզը ցանկանում է խաղալ Արսեն Վենգերի գլխավորությամբ’
Հաջորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» հայց կներկայացնի դատարան Դեմբելեի հարցով’