‘ Լիոնել Մեսսի. «Անկեղծ ասած, ես խաղում եմ բնազդաբար» ‘

1088

«Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին FourFourTwo-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է պատրաստվում հանդիպումներին.

«Խաղերին պատրաստվում եմ այնպես, ինչպես թիմակիցներիցս շատերը՝ նախորդ խաղի ավարտից անմիջապես հետո: Մենք խոսում ենք այն մասին, թե ինչը լավ արեցինք, թե ինչը պետք է կատարելագործել: Մենք շատ խաղեր ենք անցկացնում կարճ ժամանակահատվածում, այնպես որ ֆուտբոլում շատ կարևոր է միշտ առաջ նայելը և երբեք հետ չնայելը: Խաղից առաջ իմ պատրաստվելոը նման է իմ մարզումներին: Ես որևէ արարողակարգ կամ նման բան չունեմ: Պարզապես հագնում եմ այն, ինչ մոտ է դրված: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր հանդերձարանում բղավում և բացականչում են խաղից առաջ: Ես նախընտրում եմ հանգիստ լինել, լինել մտքերիս հետ և մտածել այն իրավիճակների մասին, որոնց կարող է հանդիպեմ խաղի ընթացքում:

Սիրում եմ իրավիճակներ պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ և ինչպես կգործեն մրցակցի պաշտպանները: Իհարկե, երևակայության մեջ, ամեն ինչ ամենալավ կերպ է դասավորվում: Սակայն խաղում միշտ չէ, որ այդպես է, բայց շատ օգտակար է պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ: 

Որոշ ֆուտբոլիստներ ասում են, որ բնատուր խաղաոճ ունեմ, սակայն համոզված չեմ, որ դա իսկապես այդպես է: Անկեղծ ասած, ես խաղում եմ բնազդաբար: Խաղադաշտում ես միշտ փորձում եմ լավագույն կերպ գործել կամ լավագույն որոշումը կայացնել առկա ժամանակահատվածում: Միշտ փորձում եմ չանել այն, ինչ սպասում է մրցակիցը»,- ասել է Լիոնել Մեսսին:

Նախորդ հոդվածը‘Դևիդ Մոյես. «Նման թույլ Պրեմիեր լիգա չի եղել»’
Հաջորդ հոդվածը‘Ն. Զոհրաբյան. «Իսլամական պետությունը» սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային անվտանգության համար’