‘Լիոնել Մեսսի. «Անհամբերությամբ եմ սպասում Չեմպիոնների լիգայի հանդիպումներին»’

749

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ֆեյսբուքյան իր էջում խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության մասին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ին բաժին է հասել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն:

«Անհամբերությամբ եմ սպասում Չեմպիոնների լիգայի հանդիպումներին: Ուրախ կլինեմ կրկին տեսնել իմ ընկերոջը` Ագուերոյին:

Ես միշտ հաղթում եմ նրան FIFA-ով: Տեսնենք, թե ինչ կլինի իրական խաղադաշտում»,- գրել է Մեսսին:

Նախորդ հոդվածը‘Բենզեման՝ 2014թ. Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ ‘
Հաջորդ հոդվածը‘Ատոմակայանի փոխտնօրենը մեղադրվում է խոշոր չափերի յուրացման մեջ. «Հրապարակ»’