‘«Լիոնի» ու «Լացիոյի» նախկին ֆուտբոլիստը հաղթահարել է քաղցկեղը եւ վերսկսել մարզումները’

1792

‘

Բրազիլական «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Էդերսոնը ծանր հիվանդությունից հետո վերադարձել է մարզումներին, գրում է AFP-ն:

32-ամյա բրազիլացին վիրահատությունից հետո հաղթահարել է ամորձիների քաղցկեղը: Էդերսոնի մոտ հիվանդությունը հայտնաբերվել էր նախորդ տարվա հուլիսին, ինչից հետո նա դադարեցրել էր մարզումները:

Էդերսոնը Բրազիլիա էր վերադարձել 2015-ին, իսկ Եվրոպայում 2005-2015-ը հանդես է եկել ֆրանսիական «Նիցայի», «Լիոնի» եւ իտալական «Լացիոյի» կազմում:

 

‘

Նախորդ հոդվածը‘Էրերան հերքում է պայմանավորված խաղերին իր մասնակցությունը’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմ»-«Արսենալ». Էրիքսենն ընդդեմ Մխիթարյանի’