Լիոն․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

436

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվող ATP 250 շարքի մրցաշարում։ Առաջին շրջանում հայ թենիսիստը մրցեց ֆրանսիացի Ժիլ Սիմոնի հետ։ Աշխարհի 24-րդ ռակետը 159-րդ համարի նկատմամբ առավելության հասավ երկու սեթում՝ 6։1, 6։4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 32 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի սլովակ Ալեքս Մոլչանը, որը 6։4, 6։4 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային։

Լիոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 534 հազար եվրո է։

Նախորդ հոդվածըՊատժամիջոցներ Բելառուսի քաղաքացիների և ձեռնարկությունների դեմ
Հաջորդ հոդվածըՌԴ–ն ու Բելառուսը զրկվեցին Օլիմպիադան ցուցադրելու հնարավորությունից