Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտություն կրեց Լիոնի ATP 250 մրցաշարի երկրորդ շրջանում։ Հայ թենիսիստը մրցեց սլովակ Ալեքս Մոլչանի հետ, որն առավելության հասավ երկու սեթում՝ 6։2, 7։6 (7։4)։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 30 րոպե։
Առաջին շրջանում Կարեն Խաչանովը պարտության էր մատնել ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։
Ալեքս Մոլչանի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Ֆեդերիկո Կորիան։
Լիոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 534 հազար եվրո է։