‘
Ժիրայր Լիպարիտյանը՝ Աշոտ Սարգսյանի՝ «Ղարաբաղյան շարժման պատմություն, 1988-1989 (Երեւան, Անտարես, 1918) գրքի մասին
«Աշոտ ջան,
Վերջապէս կարողացայ հասնել այդ հսկայական աշխատանքին, որ արել ես Ղարաբաղեան շարժման մասին։ Սկսել եմ կարդալ, նաեւ թերթատել եմ ու գաղափար կազմել ե՛ւ քո ընդհանուր մօտեցման ե՛ւ գիտական հիմնաւորման վերաբերեալ։
Սա մի հսկայական եւ հաստատուն աշխատանք է, որ դժուար թէ գերազանցուի յաջորդ տասնամեակներին, հաւանաբար շատ աւելի երկար։
Վերջին մի քանի տասնամեակներին տասից պակաս գիրք է հրատարակուել, որոնց անգլերէն թարգմանութիւնը պիտի ուզէի ապահովել։ Այս մէկը դրանցից մէկն է։ Թերեւս եթէ մեր նահանգի վիճակահանութիւնը շահիմ, այդ բոլորը կրնամ ապահովել։։)))
Նման նրբամիտ, պիտի ասէի զգայուն ու մարդկայինը բացատրող գործեր հազուագիւտ են։
Կասկած չունէի, որ լաւ գործ է լինելու երբ նախագահը մի քանի տարի առաջ ասեց, որ աշխատում ես այս գրքի վրայ։ Սա լաւից էլ լաւ է։
Լաւ կաց, լաւ ընկեր՝ այդ բառի լաւագոյն եւ բազմաթիւ իմաստներով։
Քո ընկեր՝
Ժիրայր
11.06.2018»:
‘