‘«Լիսկայի գործով» Ալումյանի բողոքի քննարկումը հետաձգվեց’

755

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված էր շարունակել «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը, սակայն դատավորի՝  մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով նիստը հետաձգվեց: Պաշտպանը բողոքարկել էր պաշտպանության նախարարության քննչական ծառայության՝ նախկին մարզպետ Լիսկայի որդուն և թիկնապահին քրեական հետապնդումից ազատելու վերաբերյալ կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ  Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը բոլորովին վերջերս մեղադրվում էին այս տարվա հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության և նրա եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրավորելու համար: Քննչական մարմինը «հիմնավորել է», որ Խաչատրյանի և Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, որի հիման վրա դադարեցվել էր հետապնդումը:

Նախորդ հոդվածը‘Ժառանգությունը չի կողմնորոշվում Արարատում ‘
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Քաղաքացիական ակտիվի՞զմ, թե՞ հուսահատություն’