‘
Դեռ Հայաստանի գրողների միության համագումարի օրը նշանակված չէ, սակայն որոշ թեկնածուներ, քափ-քրտինք մտած, աշխատում են: Մասնավորապես, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանն ակտիվ հանդիպումներ է ունենում ՀԳՄ անդամների հետ և իր կողմնակիցների ցուցակ է կազմում:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Մեր կողմից նշենք, որ Հովեյանը այն մարդկանցից մեկն էր, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանությունից և Լիսկայի որդու կալանավորումից հետո աջակցում էր նախկին մարզպետին: Մեր տեսախցիկը դեպքից մի քանի օր անց ֆիքսել էր, թե ինչպես է Հովեյանը մտերմիկ զրուցի բռնվել Լիսկայի հետ:
‘