‘
Հունիսի 8-ին Հայաստանի 59 համայնքներում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ: ՏԻՄ ընտրություններում գրանցվել էր 66 թեկնածու, որից 17-ում թեկնածուները մրցակից չունեին:
Նշենք, որ Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արա Բուդաղյանի թիմը Գորիսի քաղաքապետի ընտրություններում նախատեսում էր պայքարել նախկին մարզպետի թիմի դեմ, սակայն ավելի ուշ Արա Բուդաղյանը ինքնաբացարկ հայտնեց: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն՝ ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը հավաքել է 4732 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ Հրայր Յոլյանը՝ 2956 ձայն: Այսպիսով՝ Հանրապետական կուսակցության թեկնածուն գրեթե կրկնակի ավել ձայներ հավաքելով՝ հաղթել է:
‘