‘Լիսկայի շնորհիվ Սյունիքում կզարգանա ադիբուդիաբուժությունը. ՉԻ’

1674

Գորիսի հիվանդանոցի նախկին ղեկավարներից մեկը հայտարարել է, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «գիտությունների դոկտոր, պրոֆեսորին գլխավոր բժշկի պաշտոնից հանել, տեղը ադիբուդի ծախողի է նշանակել»:

«Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է. Իզուր է վրդովվում նախկին պաշտոնյան (ում, ի դեպ նույնպես Սուրիկ Խարատրյանն է ստիպել աշխատանքից ազատվելու դիմում գրել): Նախ` ադի-բուդի վաճառելու մեջ ոչ մի վատ բան չկա, երկրորդ` հիմա ամբողջ աշխարհում մեծ թափով զարգանում է ոչ ավանդական բժշկությունը, և եթե գոյություն ունեն ասեղնաբուժություն, մեղվաբուծություն, ցեխաբուծություն և այլն, ինչո՞ւ Հայաաստանն էլ չդառնա ադիբուդիաբուժության համաշխարհային կենտրոն: Կարելի է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից գրանտներ պոկել և տեղում հիմնել պոպկորնոլոգիական հետազոտությունների լաբորատարիա, ու ահագին նոր աշխատատեղեր կբացվեն: Ճիշտ  է, գորիսցիների առողջությունը դրանից չի շահի, բայց ոչինչ, գորիսցիները պինդ մարդիկ են: Եթե այսքան տարի Սուրիկ Խաչատրյանին դիմացել են՝ դրան էլ կդիմանան:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» հետաքրքրված է «Ռոմայի» խաղացողով’
Հաջորդ հոդվածը‘Նախախորհրդարանի անդամները մոմավառությանը մասնակցել են զենքով’