‘
Երեկ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Գորիսում: Անկախության փողոցում ВАЗ 2121 մակնիշի 99 AA 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Hyundai մակնիշի 24 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի: Shamshyan.com-ի տեղեկություններով, «Նիվան» վարել է Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը և ավտոմեքենայում այդ պահին եղել է նաև մարզպետի «ախրանիկ» կոչեցյալ Նիկոլը: Ըստ տեղեկությունների, նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց:
Կայքի տեղեկություններով, Լիսկան դեպքը կոծկելու համար դիմել է Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանին, ով ըստ գորիսեցիների, նման դեպքեր կոծկելու մեծ «տաղանդ» ունի: Hyundayi վարորդի հայրը Գորիսի նախկին անտառտնտեսության պետ Գրիշան է, ում հարաբերությունները թշնամական են Սյունիքի մարզպետի հետ և գորիսեցիների պատմելով, հնարավոր է մարզպետի որդին կամ նրա թիկնապահ Նիկոլը, միտումնավոր մեքենան վարել են նախկին անտառապետի տղայի մեքենայի վրա:
‘