‘«Լիսկայի» որդին կալանավորվեց և տեղափոխվեց «Նուբարաշեն» մեկուսարան ‘

2107

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։

Գործակալության ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ նրանց մեղադրանքներ են առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար:

Դատարանն արդեն բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և որպես խափանման միջոց՝ կիրառել կալանավորումը: Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը տեղափոխվել են մեկուսարան:

Նախորդ հոդվածը‘Երևանում առավոտից խցանումներ են. Պատճառը ասֆալտապատումն է’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանը, հնարավոր է՝ ենթարկվի երրորդ վիրահատության’