‘
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Արտակ Բուդաղյանի գործով հերթական դատական նիստը, տեղեկացնում է Aravot.am-ը:
Ըստ աղբյուրի՝ նիստին ներկայացել էին ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը, տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») կինը, վկա Զարզանդ Նիկողոսյանը (վերջինս Ավետիք Բուդաղյանին սպանողներից մեկն է – խմբ.) եւ այլք:
Նիստին չէր ներկայացել Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որը, հիշեցնենք, Ավետիք Բուդաղյանին մահացու հրազենային վնասվածք էր հասցրել 2013-ի հունիսի 1-ին: Նախաքննական մարմինը սպանությունը ներկայացրեց որպես «անհրաժեշտ ինքնապաշտպանություն»:
Լորետա Բարսեղյանի ներկայացրած բացատրության համաձայն՝ Տիգրանը Հայաստանից բացակայում է՝ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Մանրամասները՝ սկազբնաղբյուր կայքում
‘