‘
Aravot.am-ի տեղեկություններով, նախաքննական մարմինը Արտակ Բուդաղյանի եւ Սուրիկ Խաչատրյանի փաստաբաններին ներկայացրել է գործով փորձաքննությունների եզրակացությունները:
Փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է ավելի վաղ հրապարակած տեղեկությունը, ըստ որի, Սուրիկ Խաչատրյանի որդին` գործով մեղադրյալ 19-ամյա Տիգրան Խաչատրյանը, դեպքի օրը եղել է թմրանյութի ազդեցության տակ: Տիգրան Խաչատրյանի եւ Արտակ Բուդաղյանի փաստաբանները հրաժարվել են բացահայտել փորձաքննության տվյալները:
‘