‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը ստորագրահավաք է կազմակերպել եւ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) մարզպետի պաշտոնին վերադառնալու հարցով դիմել է Հովիկ Աբրահամյանին ու Սերժ Սարգսյանին: Սակայն, News.am-ի հետ զրույցում Լիսկան վստահեցրել է, թե անձամբ ոչ մի ստորագրահավաք չի կազմակերպել եւ տեղյակ չէ դրանից:
Սուրիկ Խաչատրյանը, անդրադառնալով վերջին օրերին լրատվամիջոցներում քննարկվող մյուս թեմային՝ իր հորաքրոջ որդու թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործում ներգրավված լինելուն, նշել է. «Նախ, նա չի ձերբակալվել, գոնե վերջին 2 շաբաթվա ընթացքում նման բան չի եղել, միգուցե նախկինում է եղել, ես նրա հետ ոչ մի կապ եւ առնչություն չունեմ, շատերը հորքուրի տղաներ ունեն, տեղներն էլ չգիտեն»:
Հիշեցնենք, որ Լիսկայի հորաքրոջ որդին՝ Արմեն Ասլանյանը, ցուցմունք է տվել ոստիկանությունում թմրանյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Իսկ քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):
‘