‘Լիսկան իր «ռեպերտուարի» մեջ է. «Հոգեկան հիվանդ ե՞ս, արա»’

2426

Կառավարության նիստից հետո, որի ընթացքում Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում, Լիսկան առաջին հրապարակային ելույթն է ունեցել: Հավատարիմ մնալով իր տեսակին՝ Խաչատրյանը մի շարք ուշագրավ արտահայտություններ է  արել:

Մասնավորապես, ըստ News.am-ի, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ «Դո՞ւք եք սպանել Ավետիք Բուդաղյանին», Լիսկան պտասխանել է՝ «Հոգեկան հիվա՞նդ ես, ի՞նչ ես խոսում, արա»:
Սյունիքի նորանշանակ մարզպետի խոսքով՝ բոլոր այն մարդիկ, ովքեր 2013-ի հունիսի 1-ի Գորիսի արյունահեղության մեջ իր մեղավորությունն են տեսնում, «աննորմալ են»:

«25 տարի ա՝ ծառայում եմ էս ժողովրդին, խի՞ անհարմար զգամ: Ոչ մի նորմալ մտածող մարդ վերջին դեպքերի հետ կապված ինձ չի մեղադրել: Ցանկացած նորմալ մարդ մտածում ա, որ պարոն Խաչատրյանը վերջին դեպքերի հետ կապ չունի», — ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Երբ երկիրը ղեկավարում է անսկզբունքային մի մարդ’