‘
Կառավարության այսօրվա նիստում Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում:
Նշենք, որ Լիսկայի նշանակման հարցը կառավարության նիստի օրակարգում հայտնվել է այսօր: Դեռ երեկ երեկոյան կառավարության նիստի օրակարգում նման հարց չի եղել: Ներկայացնում ենք կառավարության որոշման տեքստը ամբողջությամբ.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սուրիկ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ:
‘