«Լիվերպուլը» խոշոր տրանսֆեր է ծրագրում հունվարին

261

Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլը» կարող է խոշոր գործարք կատարել:

Պորտուգալացի լրագրող Պեդրու Ալմեյդան հայտնում է, որ անգլիական ակումբը ծրագրում է վճարել Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Գոնսալու Ինասիուի հրաժարագինը, որը կազմում է 60 միլիոն եվրո: «Լիվերպուլի» ու «Սպորտինգի» միջև բանակցություններն արդեն սկսել են: Նշվում է, որ 22-ամյա պորտուգալացին առաջնահերթություն է անգլիական ակումբի համար:

Ինասիուն «Սպորտինգում» է հանդես գալիս 2020 թվականից, նա նաև 5 հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի հավաքականի կազմում ու դարձել 2 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակի հասավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՎլադիմիր Իվիչ. «Որտե՞ղ է հիմա «Այաքսը», վատ չէ, որ Էդուարդը մնաց»