‘
Անգլիական «Լիվերպուլը» այս ամռանը կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին, հաղորդում է Liverpool Echo-ն։
«Լիոնից» Նաբիլ Ֆեկիրի տրանսֆերը ձախողելուց հետո անգլիական ակումբը նոր տարբերակներ է փնտրում։ «Բորուսիայում» Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ հանդես եկած Մարիո Գյոտցեն բազմիցս նշել է, որ ցանկանում է դարձյալ աշխատել Կլոպի հետ։
Գյոտցեի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ «Արսենալը», «Էվերտոնը» եւ «Վեստ Հեմը»։
Ավարտված մրցաշրջանում 26-ամյա գերմանացի ֆուտբոլիստը «Բորուսիայում» մասնակցել է 23 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
‘