‘
Անգլիական «Լիվերպուլը» դիտարկում է ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիան Ռաբյոյին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է Sportsmole-ն։
Հաղորդվում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը արդեն կապնվել է ֆրանսիացու գործակալի հետ և քննարկել հնարավոր տեղափոխության հարցերը։ Տեղեկացնենք, որ Ռաբյոյի գործող պայմանագիրը փարիզցիների հետ գործում է մինչև այս մրցաշրջանի ավարտը, իսկ դա նշանակում է, որ տրանսֆերը կարող է կայանալ արդեն ձմռանը։
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆրանսիացու ծառայություններով լրջագույն կերպով հետաքրքրվում էր նաև «Բարսելոնան»։
‘