‘
«Չեմպիոնների միջազգային գավաթ» նախամրցաշրջանային մրցաշարի շրջանակում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ «Լիվերպուլ»-«Բարսելոնա» հանդիպումը։
Յուրգեն Կլոպի թիմը 4։0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Իսպանիայի չեմպիոնի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Սադիո Մանեն։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Խավիեր Մասկերանոն դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ մեկ րոպե անց Դիվոկ Օրիգին երրորդ գնդակն ուղարկեց կատալոնացիների դարպասը։
Խաղի մնացած ժամանակահատվածում Լուիս Էնրիկեի սաներին չհաջողվեց արժանի պատասխան տալ և գոլ խփել, իսկ ահա Մարկո Գրուիչը 93-րդ րոպեին ավելի տպավորիչ դարձրեց «Լիվերպուլի» առավելությունը։
Չեմպիոնների միջազգային գավաթ
«Լիվերպուլ» — «Բարսելոնա»՝ 4։0
Գոլերը՝ Մանե 15՛, Մասկերանո 47՛/ինքնագոլ, Օրիգի 48՛, Գրուիչ 90+3՛
‘