‘
«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը կարող է պատժվել ավոտմեքենայի ղեկին բջջայինով խոսելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Անգլիայի ոստիկանությունը հայտնել է, որ տեղեկացվել է ֆուտբոլիստի մասնակցությամբ տեսանյութի մասին, որում նա հեռախոսից է օգտվում: Դրա հետ մեկտեղ պնդում են, որ իրավապահ մարմիններին տեսանյութն ուղարկել է հենց ակումբը: Տեսանյութում Սալահը ավտոմեքենա է վարում, միևնույն ժամանակ ավտոմեքենայի կողքին մեծ թվով երկրպագուներ են, որոնց թվում նաև՝ երեխաներ:
Տեսանյութը ոստիկանությանն ուղարկելու մասին տեղեկությունը հաստատել են «Լիվերպուլի» ներկայացուցիչները:
«Ակումբը խաղացողի հետ զրույցից հետո տեսանյութն ուղարկել է ոստիկանություն: Ո՛չ ակումբը, ո՛չ ֆուտբոլիստը հետագայում չեն մեկնաբանելու միջադեպը»,- ասվում է կարմիրների հայտարարության մեջ:
‘