‘«Լիվերպուլը» ցանկանում է Մխիթարյանին ձեռք բերել 22 միլիոն ֆունտով. The Guardian’

754

Անգլիական «Լիվերպուլը» շահագրգրված է Հայաստանի հավաքականի եւ «Լիվերպուլի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերով, հայտնում է բրիտանական հեղինակավոր The Guardian-ը:

Անգլիական ակումբը պատրաստ է 22 միլիոն ֆունտ վճարել 24-ամյա ֆուտբոլիստի համար, որին ցանկանում են ձեռք բերել նաեւ «Բարսելոնան», «Չելսին» եւ «Մանչեսթեր Սիթին»:

Մխիթարյանին ձեռք բերելու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մտադիր է լքել «Լիվերպուլը»: Բացի այդ, ակումբի մյուս հարձակվողը՝ Դանիել Ստարիջը, ամենայն հավանականությամբ, վնասվածքի պատճառով բաց կթողնի հաջորդ մրցաշրջանի սկիզբը:

Բրիտանական պարբերականը նշում է, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը Ուկրաինայի առաջնությունում ռմբարկուական ռեկորդ է սահմանել՝ 29 խաղում խփելով 25 գնդակ:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» իր երրորդ հարձակվողին՝ Էնդի Քերոլին համաձայնվել է «Վեսթ Հեմին» վաճառել 15 միլիոն ֆունտով:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հայ ազգային կոնգրեսն ստեղծել է այդ դպրոցը’
Հաջորդ հոդվածը‘Հայկական առաջին կամասուտրան. Մամուլ’