‘«Լիվերպուլի» գործադիր տնօրենը Մխիթարյանի համար հետաձգել է ուղեւորությունը Բրազիլիա’

714

«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յեն Էյրը հետաձգել է Բրազիլիա կատարելիք գործնական ուղեւորությունը՝ Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ բանակցությունների պատճառով:

Էյրը մնացել է Եվրոպայում, որպեսզի ներկայումս 20 միլիոն ֆունտ գնահատվող տրանսֆերի պայմանները համաձայնեցնի:

Բանակցությունները կարող են ավարտվել հաջորդ շաբաթ, հաղորդում է Bloomberg-ը:

Նշենք, որ Էյրը պետք է մեկներ Ռիո-դե-Ժանեյրո՝ մասնակցելու ֆուտբոլի զարգացման վերաբերյալ խոշոր սեմինարին:

Նախորդ հոդվածը’42 տարի առաջ հունիսի 17-ին ավտովթարից զոհվեց Պարույր Սևակը ‘
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» միջադեպից մեկ տարի անց’