‘«Լիվերպուլի» ֆանատներն անկարգություններ են սարքել Բարսելոնայում, կան ձերբակալվածներ (տեսանյութ)’

676

Անգլիական «Լիվերպուլի» երկրպագուներն անկարգություններ են սարքել կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղից առաջ:

Անգլիացի ֆանատները հավաքվել են Բարսելոնայի հրապարակներից մեկում, որտեղ լինում են շատ զբոսաշրջիկներ: Նրանք ասիացի մի զբոսաշրջիկի գցել են շատրվանի մեջ, գրում է Mundo Deportivo-ն:

«Լիվերպուլի» 6 ֆանատներ ձերբակալվել են Բարսելնայում գտնվող Placa Reial հյուրանոցի աշխատակիցների վրա հարձակվելու համար: Տուժել են 4 աշխատակիցներ, որոնցից մեկը ստացել է քթի կոտրվածք: Մյուսները եւս ունեցել են բուժօգնության կարիք:

«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Պիտեր Մուրը թվիթերյան էջում դիմել է ակումբի երկրպագուներին՝ կոչ անելով հարգանքով վերաբերվել Բարսելոնայի պես գեղեցիկ քաղաքին:

«Բարսելոնա» — «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին «Նոու Կամպ» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Խաղը կսպասարկի հոլանդացի Բյորն Կույպերսի գլխավորած մրցավարական բրիգադը:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության նիստ. Ուղիղ’