Անգլիական «Լիվերպուլը» կձգտի ամռանը վաճառել հարձակվող Մոհամեդ Սալահին, որը չի ցանկանում ակումբի առաջարկած պայմաններով երկարաձգել համագործակցությունը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ, հաղորդում է Goal.com-ը։
29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը, եւ լիվերպուլյան ակումբը չի ցանկանում նրան անվճար կորցնել մեկ տարի հետ։ Այժմ Սալահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սալահը մասնակցել է 32 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 11 խաղում Սալահը խփել է 8 գոլ։