‘
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր Լոնդոնի «Արսենալ»-ին: Դաշտի տերերի բացահայտ առավելությամբ անցած խաղն ունեցավ տրամաբանական ավարտ: Յուրգեն Կլոպի թիմը ջախջախիչ հաղթանակ տարավ՝ 4:0 հաշվով:
Առաջին խաղակեսն անցավ Յուրգեն Կլոպի սաները բացահայտ առավելությամբ։ Նախքան ընդմիջում դաշտի տերերը 2 գոլ խփեցին․ 17-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոբերտո Ֆիրմինոն, իսկ 40-րդ րոպեին Ֆիրմինոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Սադիո Մանեն։ Երկրորդ կեսում խաղի պատկերն էականորեն չփոխվեց, և «Լիվերպուլը» ևս 2 գոլ խփեց․ 57-րդ րոպեին Մոհամեդ Սալահը խփեց երրորդ գոլը, իսկ 20 րոպե անց եգիպտացու օգնությամբ աչքի ընկավ Դենիել Սթարիջը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 7 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին» զիջելով 2 միավորով, իսկ «Արսենալը» 3 տուրում վաստակել է 3 միավոր և զբաղեցնում է 16-րդ տեղը։
Անգլիայի Պրեմիեր լիգա, երրորդ տուր
«Լիվերպուլ» — «Արսենալ»՝ 4։0
Գոլերը՝ Ֆիրմինո 17՛, Մանե 40՛, Սալահ 57՛, Սթարիջ 77՛
‘