‘«Լիվերպուլ»-«Արսենալ». Խաղից առաջ’

638

Թեև «կարմիրները» այսօր առաջատար դիրքերում չեն, այնուհանդերձ այսպիսի բարձրակարգ ակումբների հանդիպումը իսկական իրադարձություն է: Այս դիմակայությունը մեծ որգևորվածությամբ կարող են դիտել թե՛ սովորական ֆուտբոլասերները, թե՛ ֆանատները: Հազիվ է պատահում, որ այսպիսի բարձրակարգ թիմերի մրցակցությունը խաղաղ ելք ունենա:

«Լիվերպուլ». Անհաջող հանդիպումների շարքից և անցած խաղափուլում «Մանչեսթր Յունայթեդից» կրած պարտությունից հետո կրկին լուրեր էին տարածվել Բրենդան Ռոջերսի հեռացման մասին: Ճիշտ կլինի արդյոք այդպիսի որոշումը, դժվար է ասել: Սակայն, նշենք, որ առայժմ այդ մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չկա, և «կարմիրների» ղեկավարը կփորձի թիմին վերադարձնել պայքարի ոգին: Չէ՞ որ բավական է հաղթել հեղինակավոր մրցակցին, և բոլորն արդեն կխոսան «Լիվերպուլի»՝ ճգնաժամից դուրս գալու մասին: «Մանչեսթր Յունայթդի» հետ խաղում դա չհաջողվեց և մենք հիմա կարող ենք տեսնել, թե ինչ կանի թիմն այսоր:

«Լիվերպուլի» հիմնական խնդիրը  առաջատար հարձակվողի բացակայությունն է և թույլ պաշտպանությունը: Հավանաբար, ձմեռային դադարի ժամանակ բացված տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք կբերվեն նոր ֆուտբոլիստներ, սակայն արդյոք դա կանի Բրենդան Ռոջերսը, դժվար հարց  է: Եթե թիմի խաղը նշանակալիորեն չբարելավվի, ապա այս թիմում  կարելի է սպասել մեծածավալ փոփոխությունների:

Անգլիայի գավաթի համար հանդիպումից հետո «Լիվերպուլի» մարզիչն հայտարարել է, որ Ռահիմ Սթերլիգը կարող է խաղալ հարձակվողի դիրքում: Հնարավոր է, այդպիսի փոխատեղում տեսնել նաև այս հանդիպման ժամանակ:

«Արսենալ». Փաստ է այն, որ այս առաջնության ընթացքում թիմը կայուն խաղ չի ցուցադրում: Թեև, «զինագործները» ընդամենը երկու միավորով են հետ մնում 4-րդ հորիզոնականում գտնվող թիմից, այնուհանդերձ, սպասումները շատ ավելի մեծ են: Սակայն, «Նյուքասլի» հանդեպ վստահ հաղթանակ տանելուց հետո, Արսեն Վենգերի թիմը «Լիվերպուլի» հետ հանդիպման է գնում բավական գոհ ինքն իրենից: Ուրախալի նորություն է նաև այն, որ հնարավոր է մարզադաշտ վերադառնա Մեսութ Оզիլը:

Նախորդ հոդվածը‘ Վան Գալ. «Հիասթափված եմ, քանի որ այսպիսի խաղով պետք է հաղթել մրցակցին»’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն չի համագործակցի Qatar Airways-ի հետ’