‘«Լիվերպուլ» – «Արսենալ» 2-2․ «Լիվերպուլը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)’

630

Անգլիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակում «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում տեղի ունեցավ «Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը:

Առաջին խաղակեսի ընթացքում դաշտի տերերն ավելի լավ տպավորություն թողեցին, սակայն կարողացան հաշվի մեջ առաջ անցնել միայն 45-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Ֆիլիպե Կոուտինյոն: Թվում էր` թիմերն ընդմիջման կգնան «Լիվերպուլի» նվազագույն առավելության պայմաններում, սակայն խաղակեսին ավելացված երկրորդ րոպեին Մատյե Դեբյուշին վերականգնեց հաշվի հավասարությունը:

Երկրորդ խաղակեսում «զինագործները» համեմատաբար ակտիվացան, և 64-րդ րոպեին Օլիվյե Ժիրուի ու Սանտի Կասորլայի համագործակցության շնորհիվ ֆրանսիացի հարձակվողն առաջ մղեց «Արսենալին»:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Լիվերպուլը» պայքարում էր պարտությունից խուսափելու համար, ինչին հասավ գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերի` հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած 9 րոպեի ընթացքում: 97-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Մարտին Շկրտելը: Նշենք նաև, որ «Լիվերպուլը» խաղն ավարտեց 10 հոգով. 92-րդ րոպեին մեկուկես րոպեի ընթացքում երկրորդ դեղին քարտը ստանալով` խաղադաշտից հեռացվեց Ֆաբիո Բորինիին: 

Այս հանդիպումից հետո «Արսենալն» ունի 27 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնու է 6-րդ հորիզոնականը, իսկ «Լիվերպուլը» 10-րդ տեղում է` ակտիվու ունենալով 22 միավոր:

ԼԻՎԵՐՊՈՒԼ ԱՐՍԵՆԱԼ

2-2 (1-1)

MC

0-1՝ Մատյե Դեբյուշի 45՛, 1-1՝ Ֆելիպե Կոուտինյո 45՛, 1-2՝ Օլիվյե Ժիրու 64՛, 2-2՝ Մարտին Շկրտել 90՛

 

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 1.Բրեդ Ջոնս, 4.Կոլո Տուռե (9.Ռիկի Լամբերտ, 81), 17.Մամադու Սախո, 37.Մարտին Շկրտել, 8.Սթիվեն Ջերարդ, 10.Ֆելիպե Կոուտինյո, 14.Ջորդան Հենդերսոն, 20.Ադամ Լալանա, 21.Լուկաշ Լեյվա, 31.Ռահիմ Ստերլինգ, 50.Լազար Մարկովիչ (29.Ֆաբիո Բորինի, 74)

ԱՐՍԵՆԱԼ. 1.Վոյցեխ Շչեսնի, 2.Մատյե Դեբյուշի, 3.Կիրան Գիբս, 4.Պեր Մերտեսակեր, 21.Կալում Չեմբերս, 15.Ալեքս Չեմբերլեն (28.Ջոել Քեմբել, 90), 19.Սանտի Կասորլա, 20.Մատյե Ֆլամինի, 12.Օլիվյե Ժիրու (34.Ֆրանսիս Կոկելեն, 82), 17.Ալեքսիս Սանչես (18.Նաչո Մոնրեալ, 90), 23.Դանի Ուելբեք

Զգուշացում՝ Ֆաբիո Բորինի 90՛ (Լ), Մատյե Ֆլամինի 14՛ (Ա), Մատյե Դեբյուշի 47՛ (Ա), Սանտի Կասորլա 90՛ (Ա)
Հեռացում՝ Ֆաբիո Բորինի 90՛ (Լ)
Մրցավար՝ Մայքլ Օլիվեր (Անգլիա)

 

64

ԳՆԴԱԿԻ %

36

27 (10)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (3)

6

ՏՈՒԳԱՆՔ

14

10

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘The Guardian. «Հենրիխը շատ դիպուկ է՝ հարվածների եւ փոխանցումների յուրահատուկ ոճով»’
Հաջորդ հոդվածը‘ Մադրիդի «Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթեց «Ատլետիկին»(տեսանյութ)’