Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում մրցեց «Բրայթոնի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3:3:
«Բրայթոնի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։ «Լիվերպուլից» դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։ Սեփական դարպասը գրավեց «Բրայթոնի» անգլիացի պաշտպան Ադամ Ուեբսթերը։
7 խաղից հետո «Բրայթոնը» 14 միավորով չորրորդն է, «Լիվերպուլը» 9-րդն է՝ 10 միավոր։
«Չելսին» լոնդոնյան դերբիում հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին» եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
«Չելսին» 13 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Քրիսթալ Փելասը» 16-րդն է՝ 6 միավոր։
Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր
«Լիվերպուլ» — «Բրայթոն»՝ 3:3 (տեսանյութ)
Ռոբերտո Ֆիրմինո, 33, 54, Ադամ Ուեբսթեր, 63, ինքնագոլ — Լեանդրո Տրոսարդ, 4, 18, 83
«Քրիսթալ Փելաս» — «Չելսի»՝ 1:2 (տեսանյութ)
Օդսոն Էդուարդ, 7 — Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 38, Քոնոր Գալագեր, 90
«Ֆուլհեմ» — «Նյուքասլ»՝ 1:4
Բոբի Ռիդ, 88 — Կալում Ուիլսոն, 11, Միգել Ալմիրոն, 33, 57, Շոն Լոնգստաֆ, 43
Հեռացում՝ Նատանիել Չալոբա («Ֆուլհեմ»), 8