‘
,Այսօր Երևանի ժամանակով 15:30-ին կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Այս դիմակայությունն այլ կերպ անվանում են հյուսիսարևմտյան դերբի, քանի որ երկու ակումբներն էլ տեղակայված են Անգլիայի հյուսիսարևմտյան շրջանում:
Կլոպի ու Մոուրինյոյի միջև նախկին հանդիպումների արդյունքները վկայում են, թե ով է գերազանցել մյուսին: Յոթ հանդիպումներում Մոուրուինյոն հաղթել է միայն մեկ անգամ և այդ միակ դեպքը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչն էր, որում Մոուրինյոյի «Ռեալը» հաղթեց Կլոպի «Բորուսիային»:
Կլոպի դեմ խաղերում պորտուգալացուն հարկավոր է ձեռք բելել հաղթողի հոգեբանությունը, որն, իր շնորհիվ, կրկին զգում եմ «Յունայթեդի» երկրպագուներն այս մրցաշրջանում: Եթե դիտարկենք «Լիվերպուլի» արդյունքներն առաջին վեցնյակի դեմ խաղերում, ապա Կլոպի թիմի հաղթելու հնարավորությունները պետք է բարձր գնահատել: Այսօրվա «Լիվերպուլի» համար խնդիր չէ հաղթել «Յունայթեդին», «Սպարտակի» և «Նյուքասլի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո:
Նախորդ մրցաշրջանում այս թիմերի հանդիպումներն անցել են շատ համառ պայքարում և Մոուրինյոն միշտ կարողացել է միավորներ կորզել կարևոր խաղերում, այնպես որ ոչ-ոքին, 3.40 գործակցով, այս խաղում շատ հավանական է (Լիվերպուլ 2.80, Մանչեսթեր 2.84):
«Յունայթեդի» կիսապաշտպանությունում լինելու են փոփոխություններ
Վերջին երկու հանդիպումները անմոռանալի խաղերի շարքին դասելը դժվար է: «Էնֆիլդում» հյուրերը փակեցին դեպի իրենց դարպասը տանող բոլոր ճանապարհները, Պոլ Պոգբան իր խաղով արժանացավ միայն ծաղրանքի, իսկ իր թիմակից Անդեր Էրերան այդ երեկո ամրապնդեց իր տեղը մեկնարկային կազմում:
Այդ մրցաշրջանում իսպանացին իր մշտական տեղն ուներ մեկնարկային կազմում և իրեն անվանում էին Ուեյն Ռունիի ավագի թևկապի հետնորդ: Ժամանակներն անցան և այժմ նա միայն կիսապաշտպանների չորրորդ շարքում է և այս տուրում կարող է հնարավորություն ստանալ խաղալու Պոգբայի և Մարուան Ֆելաինի վնասվածքների պատճառով:

Էրերային կարող են վստահել Ֆիլիպե Կոուտինյոի վերահսկողությունը, քանի որ նախորդ խաղում, որն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով, Էրերան հաղթել էր յոթ միկրոմենամարտերում և 10 անգամ խափանել էր մրցակցի գրոհները: Անցած առաջնության 0:0 հաշվի կրկնության գործակիցն է 12.00:
Առաջին իրական փորձությունը «Յունայթեդի» և Լուկակուի համար
«Լիվերպուլի» պաշտպանության դիմադրությունը հաղթահարելը սարսափելի հեռանկար չէ, բայց Ռոմելու Լուկակուին հարկավոր է լռեցնել որոշ քննադատների: Դեռ «Էվերտոնում» բելգիացին «լռում» էր թոփ թիմերի հետ խաղերում: Մերսիսայդյան վեց դերբիներում նա խփել է ընդամենը մեկ գոլ և հուսով է, որ այս խաղում ապացուցելու է ամեն ինչ իր հնարավորություններին կասկածողներին:

Մյուս կողմից սա լավ հնարավորություն է «Յունայթեդի» տպավորիչ պաշտպանությանը դրսևորել իրեն, մանավանդ որ Սադիո Մանեն չի խաղալու: Նույնիսկ առանց Մանեի տանտերերը բավականին ուժեղ հարձակման գիծ ունեն, բայց Մոուրինյոյի սաները լավատեսության առիթ ունեն:
Կարմիր սատանաների դարպասում կլինի Դավիդ Դե Խեան: Պաշտպանության ձախ եզրում կխաղա Էշլի Յանգը, իսկ աջ եզրում՝ Անտոնիո Վալենսիան: Պաշտպանության կենտրոնում կգործեն Ֆիլ Ջոնսն ու Էրիկ Բային: Որպես հենակետային կիսապաշտպաններ կխաղանա Նեմանյա Մատիչն ու Անդեր Էրերան:
Կիսապաշտպանության ձախ եզրում էլ հանդես կգա Մարկուս Ռեշֆորդը, իսկ Խուան Մատան կխաղա աջից: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին անգամ կկատարի ենթահարձակվողի պարտականությունը, իսկ հարձակման կենտրոնում կլինի Ռոմելու Լուկակուն:
Մանեի բացակայությունը՝ կորուստ է «Լիվերպուլի» համար, քանի որ նա առանցքային դեր է կատարում թիմում, բայց փաստ է, որ ոչ ինքը, ոչ Ֆիլիպե Կոուտինյոն և Ռոբերտ Ֆիրմինոն «Յունայթեդի» դեմ 14 խաղերում ոչ մի գոլ չեն խփել:

Հանձինս Մո Սալահի, թիմն ունի ֆուտբոլիստ, որն ապացուցելու շատ բան ունի: Եգիպտացին, որը 28 տարի անց պարգևեց իր թիմին Աշխարհի առաջնության ուղեգիրը, ցանկանում է ապացուցել Ժոզե Մոուրինյոյին, որ իզուր պորտուգալացին հնարավորություն չտվեց իրեն «Սթեմֆորդ Բրիջում» և վերջին ինը խաղում յոթ գոլ խփելով, լի է վճռականությամբ հիասթափեցնել իր նախկին մարզչին:
Եթե Սալահին ամեն ինչ հաջողվի, ապա դա առաջին դեպքը չի լինի, քանի որ 2013 թվականին նա «Բազելի» հետ երկու անգամ հաղթեց «Չելսիին»: Անցել է չորս տարի և Սալահի գոլ խփելու հնարավորությունը գնահատվում է 12/5:
Վիճակագրական տվյալներ
* Այս երկու թիմերն իրար դեմ մրցել են 198 անգամ: 79 անգամ հաղթել է ՄՅՈՒ-ն, 65 անգամ «Լիվերպուլը» և 54 խաղ ավարտվել է ոչ-ոքի: 272 գոլ խփել է «Մանչեսթեր Յունայթեդը», 251 գոլ «Լիվերպուլը»:
* «Կարմիր սատանաները» վերջին 4 տարվա մեջ ընդամենը 1 անգամ են պարտվել Լիվերպուլում:
* Ժոզե Մոուրինյուի թիմերը 25 անգամ խաղացել են «Լիվերպուլի» դեմ (11 հաղթանակ, 8 ոչ-ոքի և 6 պարտություն):
* Ժոզե Մոուրինյու — Յուրգեն Կլոպ հակամարտությունում առավելություն ունի գերմանացին՝ 3 հաղթանակ: 1 անգամ հաղթել է Մոուրինյուի թիմը և 3 խաղ ավարտվել է ոչ-ոքի:
* ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստները 12 անգամ կարմիր քարտ են ստացել «Լիվերպուլի» դեմ խաղերում: Ամենաշատը հեռացվել է Նեմանյա Վիդիչը (4 անգամ):
Կորուստներ
Վնասվածքների պատճառով «Մանչեսթեր Յունայթեդին» չեն կարող օգնել Իբրահիմովիչը, Կերրիկը, Ռոխոն, Պոգբան և Ֆելլաինին:
«Լիվերպուլից» վնասվածքներ ունեն Մանեն, Կլայնը և Լալլանան: Դեյան Լովրենի մասնակցությունն էլ հարցականի տակ է:

Աղյուսակային դասավորությունը
«Մանչեսթեր Յունայթեդ». 7 խաղ՝ 6 հաղթանակ, 1 ոչ -ոքի, 19 միավոր, 2-րդ հորիզոնական:
«Լիվերպուլ». 7 խաղ՝ 3 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն, 12 միավոր, 7-րդ հորիզոնական:
Հավանական մեկնարկային կազմերը


‘