‘
Անգլիական «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը որոշել է ամռանը հրաժարվել մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից,- տեղեկացնում է Daily Express-ը:
Ըստ աղբյուրի` «կարմիրներ»-ը պատրաստվում են հրաժեշտ տալ Մարիո Բալոտելիին, Կոլո Տուրեին, Գլեն Ջոնսոնին, Ռիկի Լամբերտին, Խոսե Էնրիկեին, Լուկաս Լեյվային, Ֆաբրիո Բորինիին և Բրեդ Ջոնսին:
Նշվում է նաև, որ իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է տեղափոխվել իտալական «Սամպդորիա»:
‘