‘Լիվերպուլ. Ուրուգվայցի խուլիգանից դեպի իտալացի խուլիգանը’

880

«Կարմիրների» մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստովանել է, որ ուզում  է ձեռք բերել «Միլանի» իտալացի  հարձակվող Մարիո Բալոտելիին:

 Լոիկ Ռեմիի տրանսֆերի ձախողումից հետո «Լիվերպուլը» արագընթաց փորձում է գտնել մի այնպիսի հարձակվող, որը կարողանա փոխարինել Լուիս Սուարեսին: Լրիվ հավանական է, որ այդպիսի հարձակվող կդառնա միլանցի Մարիո Բալոտելին: 

«Բալոտելին ունի գերազանց ֆուտբոլիստին հատուկ բոլոր որակները: Նա պնդակազմ է, արագ, իսկ տեխնիկան հիանալի է, նա կարող է գոլեր խփել ցանկացած դիրքից և դեռ երիտասարդ է: Ես նրան տեսել եմ դեռ պատանի  հասակից՝ «Ինտեր»-ում և «Մանչեսթր Սիթի»-ում: Նա մեծ տաղանդ է, և մենք ուշադիր հետևում ենք նրա խաղին»,-ասել է «Լիվերպուլ»-ի մարզիչը:  

Նշենք, որ «Միլանը» պատրաստ է բաց թողնել Մարիոյին, միայն թե 20 մլն եվրոյով, որը ֆունտի վերածած նշանակում է ընդամենը 14 մլն:

Հիշեցնենք, որ իր ժամանակին Բալոտելին ուղղակի իմաստով փայլում էր «Մանչեսթր Սիթի»-ում, սակայն նրա  հետ կապված սկանդալային պատմությունները հոգնեցրին թե’ մարզիչներին, թե’ ակումբի ղեկավարներին, որից հետո նրանք Մարիոյին հետ վաճառեցին իտալացիներին:

 
Իսկ ահա «Լիվերպուլը» համառորեն փնտրում է ուժեղ հարձակվողի, որը կկարողա Սթարիջի հետ միասին սուր հարձակումներ կազմակերպել: Լոիկ Ռեմիի հետ գործարքի ձախուղումից հետո «կարմիրները» կարող են իրենց հայացքը դարձնել դեպի Բալոտելին: Այլ հարց է, ինչո՞ւ է Բրենդան Ռոջերսին պետք նոր խնդիրներ կարգապահության հետ կապված, որը նախկինում նրա համար ստեղծում էր թիմի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը:

 

Նյութի աղբյուր՝ Daily Express

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Չավին վերադարձել է իր լավագույն մարզավիճակին»’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ-ի ամփոփ տեղեկագիրը. Ադրբեջանն առնվազն 25 զոհ է տվել’