‘«Լիվերպուլ» – «Տոտենհեմ» 3-2․ Մարիո Բալոտելին վերջապես դառնում է գոլի հեղինակ (տեսանյութ)’

669

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Տոտենհեմին»: Գոլառատ խաղում հաջողությունը ժպտաց Բրենդան Ռոջերսի թիմին, որը հաղթեց 3:2 հաշվով: «Լիվերպուլի» կազմում աչքի ընկան Լազար Մարկովիչը, Սթիվեն Ջերրարդը և Մարիո Բալոտելլին, իսկ «Տոտենհեմի» կազմում Մարկովիչի և Ջերրարդի գոլերի հետո հաշիվը հավասարեցրին Հարրի Քեյնը և Մուսսա Դեմբելեն: 

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 42 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Տոտենհեմը» 6-րդ տեղում է` ակտիվում ունենալով 43 միավոր:

ԼԻՎԵՐՊՈՒԼ – ՏՈՏԵՆՀԵՄ 3-2 (1-1) MC
1-0՝ Լազար Մարկովիչ 15՛, 1-1՝ Հարի Քեյն 26՛, 2-1՝ Սթիվեն Ջերարդ 53՛ (11մ), 2-2՝ Մուսա Դեմբելե 61՛, 3-2՝ Մարիո Բալոտելլի 83՛
ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 17.Մամադու Սախո, 18.Ալբերտո Մորենո, 37.Մարտին Շկրտել, 8.Սթիվեն Ջերարդ (6.Դեյան Լովրեն, 68), 10.Ֆելիպե Կոուտինյո, 14.Ջորդան Հենդերսոն, 23.Էմրե Ջան, 15.Դանիել Ստարիջ (45.Մարիո Բալոտելլի, 74), 33.Ջորդան Իբե, 50.Լազար Մարկովիչ (20.Ադամ Լալանա, 79)
ՏՈՏԵՆՀԵՄ. 1.Ուգո Լլորիս, 2.Կայլ Ուոլքեր, 3.Դանի Ռոուզ, 5.Յան Ֆերտոնգեն, 15.Էրիկ Դիեր, 19.Մուսա Դեմբելե (9.Ռոբերտո Սոլդադո, 85), 23.Քրիստիան Էրիկսեն (22.Նասեր Շադլի, 81), 38.Ռայան Մեսոն (8.Պաուլինյու, 69), 42.Նաբիլ Բենտալեբ, 11.Էրիկ Լամելա, 18.Հարի Քեյն
Զգուշացում՝ Մարտին Շկրտել 40՛ (Լ), Մամադու Սախո 45՛ (Լ), Սթիվեն Ջերարդ 60՛ (Լ), Ռայան Մեսոն 24՛ (Տ), Քրիստիան Էրիկսեն 28՛ (Տ), Մուսա Դեմբելե 63՛ (Տ), Կայլ Ուոլքեր 73՛ (Տ), Պաուլինյու 88՛ (Տ), Հարի Քեյն 90՛ (Տ)
Մրցավար՝ Ֆիլ Դոուդ (Անգլիա)
50 ԳՆԴԱԿԻ % 50
16 (7) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 14 (5)
12 ՏՈՒԳԱՆՔ 17
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 7
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 1

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Խոհեր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հրապարակման առթիվ’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» երկրպագուների մեծ մասը դեմ չէ Ռոնալդուի պահվածքին’