‘Լիտվայի ԱԳՆ-ն վստահ է, որ Յանուկովիչը դեռ կարող է փրկել ԵՄ-ի հետ համաձայնագիրը’

889

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դեռ կարող է փրկել համաձայնագիրը ԵՄ-ի հետ, եթե եվրաինտեգրման համար անհրաժեշտ մի քանի օրենքներ ընդունելու հարցում դրսևորի լիդերական հատկանիշներ, այսօր հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը: «Օրենքի չընդունումը (խոսքը կալանավորներին արտասահմանում բուժելու վերաբերյալ օրենքի մասին է) դեռ չի նշանակում, թե չկան այն արդյունքները, որոնք մենք ակնկալում էինք: Մինչև այդ արդյունքները չլինեն, դժվար է հաջողության հույսեր փայփայել: Եթե Ուկրաինան հաստատ որոշել է ստորագրել համաձայնագիրը, ապա նա պետք է արդյունքներ ցույց տա»,- ասել է նախարարը: «Շատ բան Յանուկովիչի ձեռքում է, նրա դերն էական է, և ես հավատում եմ, որ նա նույնպես զգում է այդ պատասխանատվությունը: Նա ունի առաջնորդի բոլոր հնարավորությունները և կարող է ստանձնել երկրի ճակատագրի պատասխանատվությունը՝ ընդունելով անհրաժեշտ որոշումը»,- Interfax.ru-ի փոխանցմամբ՝ հավելել է Լինկյավիչուսը:

Նախորդ հոդվածը‘Սարգսյան- Ալիև հանդիպումը՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կամ Ցյուրիխում. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Մուրսին որոշել է դատի տալ իրեն տապալած բանակին’