‘Լիտվայի նախագահ. Ուկրաինան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին’

628

Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում ոչ մի արդարացում չունի. դա հանցագործություն է, որը վերաբերվում է թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմության այն ներկայացուցիչներին, ովքեր տարան դեպի արյունահեղության: Այս մասին այսօր հայտարարել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն:

Նրա խոսքերով՝ Ուկրաինան գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին, եւ միջազգային հնարությունը այս դեպքում չի կարող աջակցել նմանատիպ գործողություններին:

«Եթե Ուկրաինայում չդադարեցվի ուժի գործադրումը եւ արյունահեղությունը, անկասկած, ոչ մի աջակցություն չի ցուցաբերվի ո՛չ նմանատիպ իշխանություններին, ո՛չ էլ ընդդիմությանը»,- ասել է երկրի նախագահը: Ըստ նրա՝ Ուկրաինայի նկատմամբ սանկցիաներ կկիրառվեն ոչ միայն Եվրամիության, այլ նաեւ միջազգային հանրության կողմից: Հայտնում է Interfax-ի ուկրաինական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Հերմինե Նաղդալյանը՝ «էլիտար հայկուլիկ»’
Հաջորդ հոդվածը’10 տարի առաջ այս օրը Բուդապեշտում սպանվեց Գուրգեն Մարգարյանը’