Լիտվայի սահմանին ռեկորդային կուտակումներ են եղել

668

Բելառուսա-լիտվական սահմանին երեկ կասեցվել են ռեկորդային թվով փախստականներ։

Լիտվայի իշխանությունները տեղեկացնում են, որ կարողացել են կասեցնել 170 հոգու։ Այս տարվա ընթացքում Բելառուսի տարածքից Լիտվա մուտք գործող անօրինական միգրանտների ընդհանուր թիվն արդեն անցել է 3 հազարից։

Լիտվայի սահմանամերձ շրջաններում աճում է լարվածությունը։
«Նրանք չեն թողնում հանգիստ ապրենք, որոշել են հեղեղել մեր գյուղը։ Ստացվում է՝ հիմա այստեղ միգրանտներն ավելի շատ են, քան մենք։ Մենք փոքր երեխաներ ունենք, ո՞վ կարող է երեշխավորել նրանց անվտանգությունը»,- բորբոքված բողոքում է տեղացի բնակիչներից մեկը։

Վիլնյուսը Մինսկին մեղադրում է միգրանտների համար նպատակաուղղված տարանցում կազմակերպելու մեջ, ովքեր ուզում են թափանցել Եվրամիության տարածք։ Լիտվան պատրաստ չէ այդ քանակի մարդ ընդունել։ Հիմնականում՝ դրանք Ասիայի և Աֆրիկայի երկրներից են։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԱՄՆ․ Չինաստանը բալիստիկ միջուկային հրթիռների խոշոր բազաներ է կառուցում
Հաջորդ հոդվածըԱնթալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում