‘
Սերժ Սարգսյանը մտադիր է մասնակցել նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, այդ մասին այսօր հայտարարել է նախօրեին Հայաստան այցելած Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գիդեմինաս Կիրկիլասը:
Նրա խոսքով, Հայաստանը մտադիր է շարունակել ակտիվ մասնակցությունը Արեւելյան գործընկերության ծրագրին, չնայած, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու մտադրության մասին:
Մինչեւ Վիլնյուսյան գագաթնաժողով Հայաստանը մտադիր է ամրապնդել ԵՄ եւ նրա անդամ երկրների հետ քաղաքական երկխոսությունը, — ըստ լիտվական լրատվամիջոցների, հավելել է Կիրկիլասը:
‘