‘Լիտվայի վարչապետ. Ուկրաինան առայժմ մտադիր չէ ստորագրել ասոցացման համաձայնագիրը’

691

Ուկրաինան որոշել է առայժմ չստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: Նման կարծիք է այսօր հայտնել ԵՄ Խորհրդում նախագահող երկրի՝ Լիտվայի վարչապետ Ալգիդրաս Բուտկյավիչուսը՝ մեկանաբանելով Ուկրաինայի խորհրդարանի դիրքորոշումը, ըստ որի՝ չընդունվեց արտասահմանում կալանավորների բուժման վերաբերյալ օրինագծերից ոչ մեկը: «Ենթադրում եմ, որ Ուկրաինան արդեն կողմնորոշվել է և մոտ ժամանակներս չի ստորագրի ասոցացման համաձայնագիրը»,- հայտարարել է վարչապետը: Լիտվայի կառավարության ղեկավարը նման եզրահանգման է եկել՝ հետևելով ուկրաինական խորհրդարանականների շրջանում տիրող «որոշակի տրամադրություններին»: «Նրանք անհանգստացած են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման վտանգից»,- պարզաբանել է Բուտկյավիչուսը:

Այնուհանդերձ՝ վարչապետը հայտարարել է, թե չի կորցնում լավատեսությունը և հույս ունի, որ «առողջ բանականությունը հաղթելու է», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ռազմական բժիշկների զորակոչ է կազմակերպում’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ պատգամավոր. Կառավարությունում սուտն ու ապատեղեկատվությունը սկսում են համատարած բնույթ կրել’