‘
Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը հանդիպել է լիտվական Սեյմի նախագահ Վիդաս Գեդվիլասին: ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ զրուցակիցները գոհունակություն են արտահայտել երկկողմ հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ եւ ընդգծել են միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ 2013-ի երկրորդ կիսամյակում Եվրամիությունում Լիտվայի նախագահության եւ նոյեմբերին Վիլնյուսում նախատեսված «ԵՄ-Արեւելյան գործընկերություն» գագաթնաժողովի հարցերը:
‘