‘Լիտվայում մտադիր են արգելել ռուսաստանյան երեք հեռուստաալիքների հեռարձակումը’

773

Լիտվայի հեռուստա-ռադիոհեռարձակման հանձնաժողովը վերանայել է պատժամիջոցները «РТР-Планета», «НТВ Мир Литва» и «Рен ТВ Балтия» հեռուստաալիքների նկատմամբ, որոնք ռուսաստանյան հանրահայտ հեռուստաալիքների միջազգային  տարբերակներն են:

Լիտվայում այդ հեռուստատեսությունները մեղադրվում են ազգամիջյան թշնամանք, պատերազմ հրահրելու և փաստերը խեղաթյուրելու մեջ:

Լրագրողական էթիկայի հարցերով տեսչության ներկայացուցիչ Դեյվիդաս Վյալկասի խոսքով՝ խախտումները հիմնականում վերաբերում են Ուկրաինայի դեպքերի լուսաբանմանը, ինչը տեսչությունում համարում են ոչ անկողմնակալ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանն ու Բերեզովսկին շնորհավորում են Ս. Սարգսի տոնը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Ժոզեպ Բարտումեուն ՖԻՖԱ-ի հետ հարաբերությունների մասին’